Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
Սբ․ Գրիգոր Լուսավորիչ
Մայր եկեղեցի
Սբ․ Գրիգոր Լուսավորիչ
Մայր եկեղեցի
Երիտասարդաց Միություն
(ԳԼԵՄ)
Ս․Գրիգոր Լուսավորիչ
Հայրապետ
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ս․Գրիգոր Լուսավորիչ Հայրապետ

LusavorichԳրիգոր Լուսավորիչ, (մոտ 257 - 331), եկեղեցա–քաղաքական գործիչ, Հայոց եպեսկոպոսապետ՝ 302–ից` Ազգությամբ պարթև Անակի մանկանը փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից` ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղ նրան փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը`Այստեղ նա մկրտվեց քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս դառնալով, ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր`Մարիամի հետ, ունեցավ երկու զավակ` Շուտով Մարիամը կրտսեր որդի Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, Գրիգոր Լուսավորիչը 287–ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ Մեծ Հայք` Գրիգոր Լուսավորիչը կարողացավ Տրդատ Գ թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել Վաղարշապատ մայրաքաղաքում`


Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

Lusavorich2001թ. նշանավորվեց իբրև Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի տարեդարձի տարի: Մինչ այդ արդեն միմյանց հաջորդեցին և ապա շարունակ­վեցին հոբելյանական միջոցառումները: Հայաստանի ողջ տարածքում նորոգվեցին վանքեր ու եկեղեցիներ, ուխտավորների խմբերը վերակենդանացրեցին ուխտի երբեմնի ճանապարհները` դեպի Սուչավա, Երուսաղեմ, Խոր Վիրապ, Սուրբ Էջմիածին, Անթիլիաս, Սուրբ Թադե և քրիստո­նե­ական հավատի մյուս սրբավայրերը: Կազմակերպվեցին հայ եկեղեցու գանձերը և քրիստոնեա­կան մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ աշխարհի ամենատարբեր քաղաքներում` Մոսկվայում, Աթենքում, Հելսինկիում, Հռոմում, Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում և այլուր: Շատ արվեստագետներ, նկարիչներ, բանաստեղծներ իրենց վրձինն ու գրիչն են նվիրել այս մեծ տարեդարձին: Ծնվել են նոր հրատարակություններ` բազմաթիվ լեզուներով` հայ եկեղե­ցին և հայոց պատմությունը պանծացնող: Եվ ի վերջո, համաժողովները Հայաստանում և աշ­խարհի այլ երկրներում վերահաստատում են հայ եկեղեցու և մշակույթի դերը համաշխարհ­ային մշակույթի մեջ, Հայաստանի քրիտոնեացման դերն ու նշանակությունը արևելքի և արևմուտքի պատմության մեջ և այլն:


Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։