Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Կահիրեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

Կահիրեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին բացվել է 1928թ.-ին և ներկայումս շարունակում է հանդես գալ որպես Եգիպտոսի հայ համայնքի ուժի ու հավատի խորհրդանիշ:

Ավելի քան մեկ տարի տևած վերանորոգման աշխատանքներից հետո, եկեղեցին վերստին բացեց իր դռները` բացահայտելով ճարտարապետական կառույցի գեղեցկությունն ու հանճարը:  Այն հանդիսանում է հայկական սփյուռքում կառուցված ամենասքանչելի եկեղեցիներից մեկը:

Ճարտարապետ Նաիրի Համփիգյանի կողմից ղեկավարվող աշխատանքները ներառում էին եկեղեցու պատերի, առաստաղի, հատակի, կահույքի, ինչպես նաև կերպարվեստի վերականգնումն ու վերանորոգումը: Այդ աշխատանքների շնորհիվ էլ ավելի է ընդգծվել եկեղեցու գեղեցկությունը` դառնալով եգիպտահայերի հպարտությունը:

Եկեղեցու օծման աշխատանքները ծրագրվել են և իրականացվել <<Համփիգյան Իբրաշի Ճարտարապետական և Ժառանգության Կառավարման>> խմբի կողմից:

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։