Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Կայսերի Սուրբ գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

Կեսարիա քաղաքը, որն այսօր անվանվում է Կայսերի, հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր է խաղացել: Հենց այստեղ է ծնվել, հասակ առել, կրթություն ստացել և քրիստոնյա դարձել սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Վերջինիս անունը կրող եկեղեցին այստեղ կառուցվել է 1856թ.-ին:

Կայսերիի հայ ազգաբնակչությունը ներկայումս բավականին նվազել է՝ ընդհուպ 20-30 մարդ: Այնուամենայնիվ, եկեղեցին դեռևս կանգուն է ու համարվում է դեռևս գործող եկեղեցի: Չնայած այստեղ կանոնավոր ծիսական արարողություններ չեն անցկացվում, Ստամբուլի որոշ հոգևորականներ տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ այցելում են այստեղ և ծես մատուցում:

Եկեղեցու արարողություններին մասնակցում են ինչպես հայ բնակիչներ, այնպես էլ Ստամբուլից և արտերկրից ժամանած ուխտավորներ:

Եկեղեցին ունի բարձր  պատեր, մի քանի փոքր կից կառույցներ: 1990-ական թթ.-ին վերջինիս ինտերիերը վերանորոգվել է և դարձյալ ոսկեջրվել է խորանը:

Եկեղեցին ունի ուղղանկյուն բազիլիկի տեսք, ինչպես նաև 6 սյուն, որոնցից 4-ը իրենց վրա են կրում գմբեթը: Դրա վրա պատկերված են 4 ավետարանիչները՝ ՄատթեոսըՄարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը:          

 

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։