Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


   Քուզգունջուկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օսմանյան շրջանում կառուցված և դրսից տեսանելի գմբեթակիր հայկական երկու եկեղեցիներից մեկն է: Այն գտնվում է Չարշը պողոտայի վերևում:

Եկեղեցին կառուցվել է Ստեփանոս Զաքարյան Ագավնի պատրիարքի օրոք (1831-1839թթ.): 1835թ. մայիսի 11-ին ծիսական արարողության համար բացված եկեղեցին 1861թ. մարտի 4-ի ստացած թույլատվությամբ՝ վերանորոգվել է: Շենքի վերջին վերանորոգումը տեղի է ունեցել 1967թ.: Եկեղեցու ճարտարապետը Հովհաննես Ամիրա Սերվերյանն է: Եկեղեցու արևելյան մասում գտնվող զանգակատունը, ինչպես և եկեղեցին, գմբեթածածկ է: Առաջին հարկը կազմված է կամարապատ պատուհաններից, իսկ երկրորդը` անկյուններում դրված չորս սյուներից:

Գլխավոր մուտքը արևմտյան ճակատից է: Սրբատաշ քարով շրջապատված այս դռան վերևում գտնվող եռանկյուն քարե քիվը, արևմտյան ճակատի եռանկյունաձև ավարտը և անմիջապես տանիքի ներքևում գտնվող եռանկյուն պատուհանը ապահովում են եկեղեցու ներդաշնակ տեսքը: Դռան երկու կողմում մեկական և վերին ուղղության վրա երեք պատուհան կա: Գլխավոր մուտքը բացվում է դեպի գավիթ: Եռանավ գավթի կողային հատվածները ավելի բարձր են, քան կենտրոնական հատվածը: Ծիսական արարողության համար նախատեսված գլխավոր սրահից երկաթե վանդակով առանձնացված գավթի վերևում կա պատկերասրահ, ուր բարձրանում են եկեղեցու դրսի հատվածից հյուսիսային ճակատի աստիճաններով: Ծիսական արարողությունների համար նախատեսված սրահը սկսվում է գավթի լայնությունից: Այս հատվածի հյուսիսային մասում տեղ է գտել սուրբ Գրիգոր Լուսավորչի նկարը: Անմիջապես այս նկարի դիմացի պատի մեջ եկեղեցու երկրորդ մուտքն է, որից հետո սրահը քառակուսի փակագծերի նման լայնանում է` ավարտվելով հոգևորականների և շարականներ կատարողների համար նախատեսված հատվածներով: Սրահին քառակուսի փակագծերի ձև են տալիս անկյունային հաստ ոտքերը, որոնք պատի մեջ մխրճված սյան տեսք են ստացել: Անկյունային և ակոսավոր սյուները ավարտվում են խոյակներով: Այս հատվածի կողային պատերի  և հյուսիսից հարավ ձգվող կամարների վրա նստած է բյուզանդական ոճով գմբեթը, որն առանց պատուհանի է: Արարողությունների համար նախատեսված սրահը լուսավորվում է հյուսիսային և հարավային ճակատներին տեղակայված կիսաշրջանաձև պատուհանով, որը գտնվում է գմբեթի լայնության վրա և բաժանված է երեք հատվածի:

Հոգևորականների համար նախատեսված հատվածը (թաս) և ծիսական արարողությունների սրահը (աբսիդ) բաժանվում են ընկուզենու փայտից ձեռքով քանդակված բազրիքով: Եկեղեցու շենքը թասի հատվածից ընդարձակվում է՝ ներառելով հյուսիսում և հարավում գտնվող փոքրիկ խուցերով աբսիդը: Այս խցերը, որտեղ պատրաստվում են շարականներ կատարողները, և հյուսիսում գտնվող մկրտարանը մուտք ունեն բակի կողմից: Բացի այդ՝ թասի հյուսիսում և հարավում անցում կա դեպի այս սրահներ: Թասի հյուսիսում և հարավ-արևելքում գտնվող աստիճաններով բարձրանում են բեմ: Խորանն ու բեմը կազմող աբսիդը կիսաշրջանաձև են: Մասամբ ոսկեզօծ փայտե խորանը կառուցված է չորս սյան վրա, իսկ գագաթը ծածկված է կաթողիկեով

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։