Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Ս. Արիստակես

 


     Ս. Գրիգոր Լուսավորչին հաջորդեց նրա կրտսեր որդին` Արիստակեսը: Մինչ Ս. Գրիգորն ու իր կինը՝ Մարիամը, դեռ կրոնավորական կյանք չէին ունեցել, Կեսարիայում ունեցան 2 զավակներ` Վրթանես և Արիստակես: Երբ Գրիգորը և Մարիամը բաժանվեցին, Արիստակեսը դեռ փոքր երեխա էր և մայրական խնամքի կարիք ուներ: Ուստի Մարիամը նրան իր հետ տարավ այն մենաստանը, որտեղ նա էր ապրում: Խորապես տպավորվելով մենաստանում ստացած իր դաստիարակությամբ՝ Արիստակեսը փոքր տարիքից անցավ Աստծուն ծառայության՝ դառնալով լեռնաբնակ ճգնավոր: Նա հայտնի դարձավ իր խիստ վարքով և իր շուրջ հավաքեց երիտասարդ աշակերտներ, որոնց համար գրավիչ էին նրա բարեպաշտական ուսուցումները: Արիստակեսը, մասնավորապես, քաջահմուտ էր հունական փիլիսոփայության և գրականության մեջ: Հայրապետական աթոռը կառավարեց համանման իր հորը` իմաստությամբ և սրբությամբ։ Սա նա էր, ում, Տրդատ թագավորի խնդրանքով, ձեռնադրեցին հայոց հայրապետ և Լուսավորչի փոխարեն ուղարկեցին Բութանիայի Նիկիա քաղաքը, որտեղ կայանալու էր առաջին տիեզերական ժողովը: Սակայն, մինչ ճանապարհին էին, հայրապետին ընդառաջ եկան արիոսական աղանդի հետևորդներ և կամեցան ծաղրել հայրապետին իր նիհար տեսքի համար։
- Եկե´ք, տեսե՛ք  հայոց առաջնորդին, որ արժանի է մաճկալ մշակ կոչվելու։
Սրանով ուզում էին ասել, թե ինչպես է առաջնորդելու ժողովրդին այդ նիհար մարմնով. եթե մշակ է` թող վար անի։
Սուրբը պատասխանեց.
- Այո´, իրավացի եք, արժանի մշակ եմ, բայց Ամենակալ Աստծո համար` նրա խոսքը տարածելու և նրա պատվիրանները պահելու։
Սուրբը մոտեցավ ծովեզրին վար անող եզներին, կապեց մաճն մաճկալին և սկսեց վար անել ծովի վրա։ Մի արտաչափ հեռու կանգնեց ափից՝ ջրի վրա, ապա ձայն տվեց.
- Ո՛վ արիոսականներ, ես վարեցի և հարթեցրի, եթե սերմ ունեք, բերեք, ցանեք։
Երբ սա տեսան, բոլորը ահից գետնին ընկան՝ ասելով.
- Սա նահատակ խոստովանողի որդին է։
     Ս. Արիստակեսն ունեցավ մարտիրոսական վախճան: Իր սպանության հետ կապված պատճառները հստակ չեն: Միայն գիտենք, որ նա նահատակվեց 4-րդ Հայքի Ծոփաց գավառի իշխան Արքեղայոսից, ում հորդորում-կշտամբում էր հեթանոսական վարքերից հրաժարվել։ Երբ եպիսկոպոսապետը հովվական այցելությամբ գտնվում էր Հայաստանի արևմտյան գավառներում, ճանապարհին Արքեղայոսը, հանդիպելով նրան, խողխողեց նրան: Եվ որպեսզի խուսափեր ձերբակալումից և կամ հետապնդումներից, Արքեղայոսը փախավ Կիլիկիայի Տավրոս լեռները: Իսկ Ս. Արիստակեսի աշակերտները մարտիրոսի մարմինը տարան Եկեղյաց գավառի Թիլ ավան և այնտեղ թաղեցին: Ավանը Տրդատ թագավորը նվիրել էր Ս. Լուսավորչին։ Հաջորդեց նրան ավագ եղբայրը՝ Ս. Վրթանեսը, նմանատիպ իր եղբորը երկնային իմաստությամբ և լի Սուրբ Հոգով։
 
 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։