Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ս. Հուսիկ


   Վրթանես հայրապետը 2 որդի ուներ` Գրիգորիոսը` նրա ավագ որդին, որ Տրդատի հրամանով ուղարկվել էր Աղվանք, և Հուսիկը` կրտսեր որդին, ում բռնադատել էին Տիրան արքայի (սա որդին էր Խոսրով թագավորի, Տրդատի թոռը) դստեր հետ ամուսնանալու։ Վերջինս ունենում է 2 որդի` Պապ և Աթանագինե, ովքեր երկվորյակներ էին: Հուսիկի կինը ոչ միայն խափանեց նրա ձգտումը կուսակրոնության, այլ նաև նրա վրա հրավիրեց արքունի թշնամությունը: Այդ կողմից եղած ճնշումները վերջ տրվեցին, երբ Հուսիկի կինը մահացավ և նա իրեն նվիրեց իր զավակներին մեծացնելու պարտականությանը: Սուրբն իր կյանքը նվիրում է Աստծուն` աղոթքով, պահքով, աստվածային գրքերի ընթերցանությամբ, իսկ Ս. Վրթանեսն իր մահվանից առաջ իր որդի  Հուսիկին  կարգում է կաթողիկոս։
Մի երազի մեջ Տերը երևացել էր Ս. Հուսիկիև և ասել, որ իր 2 զավակները Աստծուն չպիտի ծառայեն, բայց նրանց մեջ պիտի ծնվեն մանուկներ, որոնք հայոց մտքերի լուսավորիչ և հոգևոր իմաստության աղբյուր պիտի հանդիսանան: Ս. Հուսիկի հոր՝ Ս. Վրթանեսի, մահվանից հետո նա հայոց մեծաց եպիսկոպոսապետական աթոռի միակ թեկնածուն էր: Կեսարիայում Հուսիկը ստանում է եպիսկոպոսական ձեռնադրություն և իր հոր ու պապի նման հանդիսանում սքանչելի մի հովիվ իր բանավոր հոտին:
Մի առիթով, երբ Ս. Հուսիկը հովվական այցելությամբ արևմտյան կողմերում էր գտնվում, Մեծ Ծոփք գավառ էր գնացել կրոնական մի արարողության համար և գտնվում էր Բնաբեղ ամրոցի պալատական եկեղեցում: Տիրան թագավորը, իր շքախմբով ժամանելով, ցանկացավ տաճար մտնել: Ս. Հուսիկը, իմանալով թագավորի գալուստը, եկեղեցուց դուրս ելավ և բարձրաձայն ասաց նրան. «Չես արժանի, ինչո՞ւ կու գաս. մի՛ գար ներս»: Կատարվածից զայրացած՝ թագավորի թիկնապահները քարշ տվին նրան տաճար և, բրածեծ անելով, նրա ոսկորները կոտրեցին: Եկեղեցու ծառաները խոշտանգված եպիսկոպոսապետին, որ դեռ կենդանի էր, տարան իր հայրենի Թորդան գյուղը: Չկարողանալով ապաքինել ստացած վերքերը՝ Ս. Հուսիկը վախճանվեց այդտեղ և թաղվեց իր հոր և մեծ հոր գերեզմանների մոտ: Նրա գերեզմանը ցույց էր տրվում Թորդանի եկեղեցու մեջ:
Խորենացին Ս. Հուսիկի սպանության առիթ համարում է այն, որ, իբրև թե, Տիրանը կամեցել է Հուլիանոս ուրացողի պատկերը եկեղեցում դնել: Սակայն դա ժամանակագրական մեծ սխալ է, որովհետև ստույգ գիտենք, որ Հուլիանոսի կայսր լինելուց (362թ.) շատ առաջ արդեն Տիրանի Արշակ որդին էր հայոց թագավոր (350թ.):

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։