Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

 

Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցնում է ժողովրդից հեռու և անտես: Նրա` բոլորին քաջ հայտնի առանձնասիրությունն անցնում էր Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Ս. Գրիգորը երբեմն-երբեմն թողնում էր քարայրը և այցելում ժողովրդին: Թերևս նրա վերջին այցելությունը Վաղարշապատ կապված էր որդու` Արիստակեսի 325թ. Ա տիեզերական ժողովից վերադառնալու հետ: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Մանյա այրի առանձնության մեջ կնքեց իր մահկանացուն: Հեռվում իրենց հոտն արածեցնող հովիվները ականատես են լինում, թե ինչպես է հրեշտակների դասը քաղցրալուր երգեցողությամբ քարայրից երկինք փոխադրում սրբի հոգին: Հովիվները գտնում են սրբի մարմինը և նույն այրում էլ թաղում: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր: Հետագայում նրա նշխարների մոռացության մատնված տեղն Աստված տեսիլքով հայտնում է Գառնիկ անունով մի ճգնավորի, որը Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր: Ս. Լուսավորչի անուշաբույր նշխարները բերում և ամփոփում են Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, որը հայրենական սեփականությունն էր:

Հետագայում այս նշխարները Թորդանից հանվել և սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում: Սուրբ հայրապետի աջ բազկի մասունքներն են ամփոփված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող ոսկեձույլ Աջում: Այն հայոց հայրապետական Աթոռի խորհրդանիշն ու զորությունն է: Սուրբ Աջով, Խաչափայտով և Սուրբ Գեղարդով է օրհնվում Հայոց Եկեղեցու սրբալույս Մյուռոնը:

Նշենք նաև, որ «Մուտն ի Վիրապ» տոնը ավելի ուշ է հաստատվել քան «Ելն ի Վիրապ» և «Գյուտ Նշխարաց» տոները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնը նշվել է դեռ նրա կենդանության օրոք որպես տարեդարձ:

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։