Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ԱՌԱՋԱԲԱՆ  

 

Ինչպես ծառն իր պտղով է ճանաչվում, այնպես էլ ազգն՝ իր բարի զավակներով, որոնց սիրույն էլ Աստված ողորմում է ազգությանը։ Ինչպես գրված է (Թագ. Գ) Գրքում, Սողոմոն Իմաստունը մեղանչեց Տիրոջ առաջ, իսկ Տերն ասաց. «Եթե չլիներ քո հոր՝ Դավթի, աղոթքը, քեզ չէի ների»: Տերն ասաց Իսրայելի ժողովրդին. «Ես եմ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի։ Արդարև, եթե չլիներ ձեր հայրերի աղոթքը, ես,- ասում է Տերը,– չէի ողորմա ձեր ազգին»: Այնպես էլ Տերը հայ ազգին ներում է մեր հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի, աղոթքով։

Թեև մեղուն փոքր է, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է: Այդպես էլ մեր ազգը թեև փոքր է, բայց առաջինն ընդունեց ճշմա­րիտ գիտությունը` Աստվածապաշտության լույսը, մեծահանդես վաստա­կավորի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի, ձեռքով։

Պարթևական տոհմի շառավիղ Լուսավորիչ Հայարապետն, արդարև, մեր պատմության հորիզոնին բարձրանում է արարատյան վեհությամբ։ Ոչ ոք չի ունեցել այն դերակատարությունը, որն իրենը եղավ, երբ Դ դարի արշալույսին, Տրդատ թագավորի հետ հայ ժողովրդին առաջնորդեց դեպի Քրիստոսի լույս հավատը` մեկ անգամ և ընդմիշտ գծելով այն ուղին, որ մերը պիտի լիներ դարերն ի վեր և մեր ազգային ճակատագիրը պետք է կապեր քրիստոնեական մշակույթի հետ` ազգերի և ժողովուրդների մեջ մեզ վերապահելով արժանավոր դիրք, ապահովելով և հարգանք մեր հանդեպ, որովհետև, մեր պատմահոր բնորոշմամբ, եղանք ու մնացինք «հանուրց հիւսիսականաց վեհագոյն» և «բազում գործս արութեան գտան և ի մերում աշխարհի»։

Պետք է, որ մեր ժամանակակիցները ևս ճանաչեն, սիրեն, հարգեն նրան, ում շնորհիվ հայոց աշխարհը քրիստոնեացավ, և հայը ճանապարհ ունեցավ դեպի երկինք քայլելու։ Եվ երբ փրկվածները՝ Ս. Գրիգոր Լուսավորչի հոտը, կսլանան դեպի Աստծո արքայություն, այնժամ երկնա­յին զորքը՝ հրեշտակները, զարմացած կհարցնեն, թե ովքեր են սրանք, որ ինչպես սպիտակակերպ աղավնիների երամ գալիս են առ Աստված։ Ապա կլսեն Աստծո ձայնը. «Սա է Իմ բազմաչարչար մշակը և իր մանուկները։ Տարե՛ք նրանց սրբության խորանները և թող ուրախ լինեն Իմ տաճարի մեջ»:

 

Օգտագործված  Գրականություն 

 

1. Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյան – Լուսավորչի Լույս Նշխարները (Սուրբ Էջմիածին «Մուղնի» հրատարակչություն 2000թ.)

2. Գրիգոր Լուսավորչի, նրա որդիների և թոռների մասին - Գյումրի 2010թ.

3. Գրիգոր Ծայրագույն Վարդապետ Մագսուտեան - Սուրբ Գրիգոր Լուսավորչի և հայ ժողովրդի լուսավորության հետ կապված տոներ (Սուրբ Վարդան Մատենաշար Նյու Յորք 2003թ.)

4. Թովմա Աբեղա Խաչատրյան – Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Ճարտարապետության Պատմությունը 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։