Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


ԱՂՈԹՔ 

 

    ԱՂՈԹՔԸ, աղաչանք է առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց: Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա): Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքը, որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին: Քրիստոնեական հավատի համաձայն, Ս. Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է Աղոթքի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը. «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26): Ս. Գրքում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ Աղոթքները և Գեթսեմանիում նրա Աղոթքի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը: Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, եnբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26): Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17): Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող Աղոթքները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7): Ըստ եկեղեցու Սուրբ հայրերի ուսուցումների, Աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի, IV–V դդ.): Առանց հավատի Աղոթքը անուժ է, և միայն հավատից բխող Աղոթքն է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն: Գրիգոր Տաթևացին տվել է Աղոթքի տասը հիմնական խորհուրդներ՝ վերցված Ս. Գրքից և Ս. հայրերից, որտեղ նա Աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս. Հոգով, և կարևորել Աղոթքը՝ որպես կատարելության հասնելու միջոց: Ըստ Գրիգոր Տաթևացու, Աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի Աղոթքը դրանց միջոցով է կատարվում: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, Սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն ՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից: Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից: Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստոնեկան մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ): Կան անհատական և հրապարակային կամ հասարակական Աղոթքներ: Անհատի Աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու: Իսկ «հրապարակային կամ հասարակական Աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.): Ըստ բնույթի Աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական և այլն: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: IV դ. եկեղեց. հայրերից Հակոբ Մծբնացին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքները» այն Աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններն» ու «գոհությունները» նրանք են, եխնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում նրան իր բոլոր գործերի համար: Գրիգոր Տաթևացին, խոսելով Աղոթքի տասը խորհուրդների մասին, որպես դրանցից մեկը նշում է գոհությունն ու օրհնությունը Աստծո երախտիքներին, որ արել է մարդկանց համար թե՛ անցյալում, թե՛ ներկայում: Աղոթք մեծ տեղ և խորհրդապաշտական նշանակություն ունի ճգնակեցական կյանքում: Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում: Արևելքն իր հոգևոր և կրոնական հասկացությամբ խորհրդապաշտական բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացելացի բողոքական եկեղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը:

 

Գրկ. Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վա ց ի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Ն ո ւ յն ի, Ամառան հատոր, ԿՊ, 1741:

Աղոթագիրք, Ե., 1992: Աղօթագիրք, Ե., 2000: Արտաշես Ղազարյան

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։