Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ամենօրյա Աղոթքներ 

 


Արթնանալիս

 

Տէ°ր, եթէ շուրթերս բացես, իմ բերանը քո օրհնութիւնը պիտի երգի(Սղմ. 50:17):
Օրհնեալ է համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն` Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
Ամէն

Գործ սկսելուց առաջ

 

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր,
եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն:


Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, Ով Տէր,
եւ մեր ձեռքի գործերը յաջողիր. 
Ամէն

Աղոթք Ճաշից Առաջ

 

(Նախ սկսում եմ Տերունական աղոթքով և ապա ասում․)

Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս,
որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ:
Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

Խաղաղութեամբ ճաշակենք այս կերակուրները,
որ Տէրը պատրաստել է մեզ համար: Օրհնեալ լինի Տէրն`
իր պարգեւների համար:
Ամէն

 

Աղօթք Ճաշից Հետո

 

Փառք կերակրողին տիեզերաց, որ զմեղ կերակրեաց եւ լիացոյց:
Նմա փառք յաւիտեանս:
Ամէն

 

Փառք տիեզերքը կերակրողին, որ մեզ կերակրեց եւ հագեցրեց,
Նրան յաւիտեան փառք:
Ամէն

 

Մտաւոր Գործ Սկսելուց Առաջ

 

Իմաստութիւն Հօր` Յիսուս, տու՛ր ինձ իմաստութիւն, զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո` յամենայն ժամ. ի չար խորհրդոց եւ ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Ամէն

 

Հօր իմաստություն Յիսուս, տուր ինձ իմաստութիւն` ամեն ժամ Քո առջեւ բարին խորհելու, խօսելու եւ գործելու, եւ փրկիր ինձ չար խորհուրդներից, խօսքերից եւ գործերից. եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս:

(Սբ. Ներսես Շնորհալի, «Հաւատով Խոստովանիմ»)

 

 

Ճանապարհի Աղոթք

 

Տէ՛ր, ուղղեա՛ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան. Տէ՛ր, ուղղեա՛ եւ առաջնորդեա՛ հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց գնալ յարդարութեան ճանապարհն եւ ի կեանսն յաւիտենից:

 

Աշխատանքի Եւ Աղոթքի Եռանդ Խնդրելու Համար


Դու` Քրիստոս, կենդանի կրա՛կ, իմ սրտի մեջ բորբոքի՛ր քո սիրո կրակը, որ աշխարհի մեջ ձգեցիր, այրիր հոգուս աղտերը, սրբիր խղճմտանքս, մաքրիր հոգուս ու մարմնիս մեղքերը եւ քո գիտության լույսը վառիր իմ սրտի մեջ: Եւ ողորմի՛ր քո արարածներին ու ինձ` մեղքերի մեջ կորածին:

Ամեն:

 

Երեկոյան Աղոթք


Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:Ամեն:

 

Աղօթք  Քնելուց  Առաջ


Պահապան ամենայնի, Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ իմ՝ ի տուէ եւ ի գիշերի,

ի նստիլ տան, ի գնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել,

զի մի երբեք սասանեցայց. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:Ամեն:

 

Աղօթք Վտանգի Եւ Անհանգստութեան Դէմ


Խնամող արարածոց, պահեա՛ նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց մեղաց, ի փորձութեանց դիւաց եւ ի մարդոց անիրաւաց, եւ ամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. Եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ` բազմամեղիս:
Ամէն:

 

Աղոթք Երկնային

Զորքին

 

Միքայե՛լ և Գաբրիե՛լ վերին զորքերի դասերի պետե՛ր, որ անլռելի ձայնով փառաբանություն եք մատուցում Ամենասուրբ Երրորդությանը և երեքսրբյան ձայնով երգելով ասում. «Ողորմի՜ր, Տե՜ր, Դու ստեղծեցիր, կորստյան մի՛ մատնիր, Քո ձեռքի գործը, մի՛ անտեսիր», օգնական և պահապան եղեք ԱՍՏԾՈ ծառայիդ. (հիշատակել անունը ում համար, որ աղոթում եք...) ԱՄԵՆ:

Աղոթք Աստվածընկալ Սուրբ Խաչին

 

Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լույս, սիրո արեգակ, հույսի ապաստան, Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ և սոսկալի նշան, աստվածամուխ սուր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրոշմ, մեր հույսի ամուր ապաստան, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին և մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից և հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զորությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

 

 

 Երիտասարդների օրական աղոթք

 

Տե՜ր Աստված իմ, հզոր եւ գթած, դու, որ քո անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր քո անիմանալի պատկերով եւ բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր պետքերը, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում քեզ ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչեւ այսօր: Բայց որովհետեւ մարդկային հանցանքների բերումով ապականված, տկար եւ սխալական բնություն ունեմ` աղաչո՜ւմ եմ ինձ քո շնորհքը եւ իմաստությունը տուր եւ քո զորությունը օգնական դարձրու ինձ, որպեսզի կարողանամ միշտ քո պատվիրանների փրկարար շավիղների մեջ քայլել եւ համակերպվեմ քո կամքին եւ օրենքին, որպեսզի զերծ մնամ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից ու փորձանքներից, հեռու մնամ բոլոր անմիտ սխալներից, համառության մոլությունից, անկարգ ցանկություններից եւ սեփական քմահաճույքներից:

Դրոշմի՛ր հոգուս մեջ քո երկյուղը, որպեսզի մաքրությամբ եւ արդարությամբ ապրեմ, միշտ քե՛զ ունենալով մտքիս մեջ: Իմ կամքը հոժար դարձրու բարուն եւ քո կամքին, դո՛ւ ուղղիր իմ խոսքերը, որպեսզի միշտ վայելուչն ընտրեմ: Իմ տկար անձը մի՛ մատնիր այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին, որպեսզի չլինի որ շեղվեմ քո խոսքից եւ բարի շավիղից:

Իմ սրտի մեջ աճեցրու բոլոր առաքինությունների սերմերը, որպեսզի դրանցով ապրեմ իմ ամբողջ կյանքում:
Շնորհի՛ր, որ միշտ խոնարհ լինեմ, հեզ եւ համեստ` վարքով, բարի եւ մաքուր` խորհուրդներով, խոսքով ու գործով, ճշմարտախոս լինեմ եւ ուրիշին չվնասեմ իմ խոսքերով, հավատարիմ եւ ժրաջան լինեմ պարտականություններիս կատարման եւ մանավանդ այն դերի մեջ, որ դու տվեցիր ինձ: Թող արդար, բարեմիտ, իրավունքը սիրող եւ ողորմած լինեմ իմ բոլոր գործերի մեջ եւ ընկերներիս հանդեպ իմ արարքների մեջ, մեծարող եւ հնազանդ լինեմ ծնողներիս եւ մեծերիս, բարի, քաղցր եւ սիրալիր` բոլոր մարդկանց հանդեպ եւ պատրաստ լինեմ մարդկանց անելու այն, ինչ որ ուզում եմ, որ ուրիշները անեն ինձ:
Քո անհուն խնամքով դո՛ւ հոգա իմ հոգեւոր ու մարմնավոր պետքերը եւ այնպես արա, որ ամեն բանի մեջ քե՛զ հուսամ եւ ապավինեմ: Թույլ տուր, որ միշտ շնորհակալություն հայտնեմ ինձ տված բոլոր պարգեւներիդ համար եւ գոհունակ սրտով բավարարվեմ իմ վիճակով ու պայմաններով:

Հեռո՛ւ պահիր ինձ ծուլությունից եւ պարապությունից: Փրկի՛ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից եւ բոլոր վտանգներից ու փորձություններից: Եւ ընդունի՛ր հորս եւ մորս, եղբայրներիս եւ քույրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպես նաեւ բոլոր մարդկանց համար իմ խնդրանքը, բոլորին էլ հիշիր քո սիրո մեջ եւ բոլորին առատօրեն տո՛ւր քո բարի պարգեւները, թե՛ այստեղ, եւ թե հավիտենական կյանքում, որովհետեւ քո՛նն են փառքը, պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

 

 

Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք

 


     Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից եւ ի մ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո եւ զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն եւ եղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան եւ օգտվեն: Եւ ինչպես որ քո սքանչելագործությամբ ինձ մորս արգանդից հանեցիր, որ ժամանակավոր կերպով այս աշխարհում ապրեմ, նույնպես էլ վերջին օրը ինձ երկրի արգանդից հանիր, որ անմահական եւ հավիտենական կյանքով ապրեմ քո արքայության մեջ, քո լույսի շնորհքով, որովհետեւ դո՛ւ ես իմ Տերը եւ Աստվածը, ո՜վ իմ փրկիչ եւ ապավեն. քո շնորհքի օգնության ապավինած եմ մնում այժմ եւ հավիտյանս հավիտենից:Ամեն:

 

 

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։