Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


ՀԻՎԱՆԴՈՒԹ ՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Ե°կ, Տեր, ի տեսություն իմ հիվանդացյալ հոգուն, դի°ր Քո ձեռքը իմ վրա և բժշկիր ասելով. <Զորացիր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ կյանքի արդարության ճանապարհով>. ամեն:

Տե՛ր Աստված մեր, Քո ժողովրդից փարատի՛ր ցավերը և բժշկի՛ր հիվանդությունները, և շնորհի՛ր բոլորին կատարյալ առողջություն Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկանց տկարությունները Քո վրա վերցրիր և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքը և փրկությունը, բարերար և բազումողո՛րմ Աստված, և միա՛յն Դու ես կարող մեր մեղքերը ներել և մեր ցավերն ու հիվանդությունները վանել մեզանից, որովհետև Քեզ հայտնի են մեր կարիքները:

Բարիքների պարգևող, պարգևի՛ր Քո առատ ողորմությունները Քո արարածներին` յուրաքանչյուրի կարիքների համաձայն, որոնք միշտ փառավորում և օրհնաբանում են Քեզ` Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

ԱՂՕԹՔ  ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ  ԺԱՄԱՆԱԿ



Փարատեա՛ զցաւս եւ բժշկեա՛ զհիւանդութիւնս ի մենջ, Տեր Աստւած մեր, եւ շնորհեա զկատարեալ առողջութիւն նշանաւ ամենայաղթ խաչի քո: Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բարեխնամ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ: Եւ Քեզ փառք, յաւիտեանս:
Ամէն:

 

 

Բժշկության աղոթք



Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ:
Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:


Աշխարհաբար՝


Տեր Աստուած մեր, փարատիր ցաւերն ու բժշկիր հիւանդութիւնները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարեալ առողջութիւն՝ քո ամենայաղթ խաչիդ նշանով, որով մարդկութեան տկարութիւնը կրեցիր և դատապարտեցիր մեր կեանքի եւ փրկութեան թշնամուն:
Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած: Միայն Դու կարող ես ն...երել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիւանդութիւնները, որին յայտնի են մեր կարիքները: Բարիքներ պարգեւող, առատ ողորմութիւնդ պարգեւիր քո արարածներին՝ իւրաքանչիւրին ըստ իր կարիքի: Եւ նրանց միջոցով միշտ թող գովաբանուի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

 

 

 

ՀՂԻ ԿՆՈՋ ԱՂՕԹՔ



Շնորհակալություն կեմ հայտնում ու փառաւորում եմ քեզ ո՛վ Արարիչ Աստուած, որ ինձ ստեղծելու կարողութեանդ մասնակից դարձրեցիր. եւ ահա մանուկ պիտի ծնի մարդկային այն սիրուց ու ամուսնությունը, որ Դու ինքդ օրհնեցիր:Աղաչում եմ, ինձ հետ եղիր մինչեւ ծննդաբերութեանս ավարտը, որպէսզի ինձ մեջ ապրի նա՝ ում Դու կյանք պարգեւեցիր:

Ո՛վ Մանուկ Յիսուս, Միածին Որդի Աստուծո, պաղատագին հայցում եմ ու խնդրում եմ, հսկիր փոքրիկիս՝ եղբորդ վրա եւ հարստացրու Նրան բնության լավագույն նվերներով ու շնորհքի պարգեւներովդ, որպեսզի երկրի վրա նա մեր ուրախություը լինի եւ երկինքի մէջ էլ՝ Քո փառքդ:


Ո՛վ Սուրբ Հոգի Աստված, այս սուրբ ամիսների ընթացքում հովանի եղիր ինձ եւ թույլ մի՛ տուր, որ որովայնիս պտուղը որևէ ձևով վնասվի կամ փորձանքի ենթարկվի: Թող որ նա Մկրտութեան Ս. Խորհուրդի ճանապարհով Քեզ համար բնակելի եւ սուրբ տաճար դառնա:

Եւ Դո՛ւ , ով մայրերի Մայր Սուրբ Կոյս Մարիամ, Քեզ եմ հանձնում մանուկիս և աղաչում եմ սրտիդ մէջ պահիր նրան, օգնիր ինձ և հետս եղիր երկունքի ցավերիս ու ծննդաբերությանս ժամանակ:Օգնի՛ր ինձ, որ քաջությամբ կարողանամ կրել ցավերս եւ դրանք Տիրոջը ընծայեմ:

Ո՛վ մեր (իմ, ամուսնուս եւ զավակներիս) պահապան հրեշտակներ, հեռու պահեցեք մեզ ամէն տեսակ չար փորձանքից եւ մեր ընտանիքը դէպի երկնային ճանապարհները առաջնորդեցէք:Ամէն:

 

 



 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։