Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


   Մշակույթային Միջոցառումներ

 

ԳԼԵՄ-ի նպատակներից մեկն է նաև՝ Հայորդիների մեջ կերտել վեհ բարոյական և հայրենասիրական ոգի և գիտակցություն, հետամուտ լինել ԳԼԵՄ-ի անդամների շնորհների բացահայտմանը և պայմաններ ստեղծել դրանց կատարելագործման և արդյունավորման, ամրապնդման համար, երիտասարդների միջոցով նպաստել ազգային-եկեղեցական տոների ժողովրդականացմանը: Միության շրջանակներում կազմակերպվում են բազմաժանր մշակույթային միջոցառումներ։ Մշակույթային միջոցառումները իրականացվում են և երիտասարդների նախաձեռնություններով՝ ներկայացումներ, հուշ երեկոներ, ասմունքի ժամեր, և այցերով մշակույթային կենտրոններ՝ թատրոններ, դասական համերգներ, ֆիլմի դիտումներ և այլն։

Սեփական ուժերով երիտասարդներն արդեն իսկ հանդիսատեսի դատին են հանձնել մի քանի ներկայացումներ, որոնց և մտահաղացումը և իրականացումը ամբողջությամբ իրականցրել են ԳԼԵՄ անդամները։

Մասնավորապես՝

Ապրիլի 24-ին նվրված ներկայացում <Ոտքի, Դատարանն է Գալիս>, ըստ Պերճ Զեյթունյանցի համանուն պիեսի։

 

Հարության տոնին նվիրված <Խաչելությունից Հարություն> ներկայացումը, սցենարի հեղինակները հենց իրենք երիտասարդներն էին։

 

Սուրբ Ծննդյան տոնին նվիրված <Սուրդ Ծննդյան Հրաշք> ներկայացումը, սցենարի հեղինակները հենց իրենք երիտասարդներն էին։

 

Կազմակերպել և միշտ կազմակերպվում են Մեր Մեծերին նվիրված երեկոններ՝ Վահան Տերյան, Հովվհաննես Թումանյան, Պարույր Սևակ, Կոմիտաս, Րաֆֆի և այլն։

Երեկոնները անցնում են ասմունքներով, երգերով, քննարկումներով և երբեմն փոքրիկ ներկայացումներով։ Հաճախ մասնակից են դառնում Երիտասարդաց Միության մանուկները, որոնք մեծ սիրով ներկայցնում են հեղինակների հեքիաթներն ու մանկական բանաստեղծությունները։

 

Իչպես նաև միշտ նշում ենք ազգային տոները, մայիսյան հաղթանակները և մեր ազգի Հերոսներին նվիրված երոկոններ կազմակերպում, ևս մեկ անգամ հիշեցնելով մեզ և բոլոր երիտասարդներին, թե ինչ դեր են ունեցել Նրանք մեր գոյության հարցում։

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։