Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Ստեղծման Պատմությունն

  

    Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Երիտասարդաց Միությունը՝ ԳԼԵՄ-ը կազմավորվել է 2005թ. Հունիսի 2-ին, օրհնությամբ Տեր Անուշավան վարդապետ Ժամկոչյանի: Երիտասարդաց Միության ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է հայ երիտասարդին մոտեցնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, օգնել հայ երիտասարդներին ճանաչել Քրիստոնեության հիմնական գաղափարներն ու հավատալիքները, նպաստել ազգի Քրիստոնեական գիտելիքների շատացմանը:

2005թ-ին,Երիտասարդաց Միության հիմնադիր ատենապետ Արթուր Վարդանյանը, մի խումբ երիտասարդների հետ նախաձեռնում են Ս.Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն կից ստեղծել երիտասարդաց միություն: Բազմաթիվ ջանքերից և կատարված լուրջ և նպատակասլաց աշխատանքներից հետո, նրանց ջանքները հասնում են իրենց նպատակին: 2005թ. Հունիսի 2-ին, եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան վարդապետ Ժամկոչյանի օրհնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Երիտասարդաց Միությունը՝ ԳԼԵՄ-ը սկսեց իր գործունեությունը: Արդեն իսկ գործունության անցած երիտասարդները կազմեցին Երիտասարդաց Միության վարչություն և եկեղեցու հոգևոր տեսչի կողմից նշանակվեց հոգևոր պատասխանատու: ԳԼԵՄ առաջին հոգևոր պատասխանատու է նշանակվում Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը, ատենապետությունը ստանձնում է Արթուր Վարդանյանը: Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած ջերմեռանդ ու սրտացավ մոտեցման շնորհիվ, շատ շուտով երիտասարդների ջանքերը սկսում են պտուղներ տալ: ԳԼԵՄ-ին հաջողվում է ունենալ գրասենյակ՝ գործունեության համար, ծավալել ակտիվ գործունեություն և անդամների թիվը հասցնել գրեթե 100-ի:

2008թ-ին Երիտասարդաց Միության հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Իսախանյանին փոխարինեց Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը: Նույն տարում ատենապետ Արթուր Վարդանյանը զորակոչվեց հայոց բանակ և ԳԼԵՄ ատենապետությունը ստանձնեց Անի Վահանյանը: 3 ամիս հետո ԳԼԵՄ ատենապետ ընտրվեց Գևորգ Գրիգորյանը:

2009թ-ի մայիս ամսին Գևորգ Գրիգորյանը ևս զորակոչվեց հայոց բանակ և ԳԼԵՄ ատենապետ դարձավ Սոնա Տեր-Ասատրյանը:

2011թ-ի սեպտեմբեր ամսին ԳԼԵՄ հոգևոր պատասխանատու նշանակվեց Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը: Իսկ 2012-ի օգոստոս ամսին նրան փոխարինեց Տեր Սևակ քահանա Գաբրիելյանը, ով էլ առ այսօր հանդիսանում է ԳԼԵՄ հոգևոր պատասխանատու:

Այս տարիների ընթացքում, ինչպես նաև առ այսօր ԳԼԵՄ-ը չի կորցրել իր հիմնական նպատակն ու երիտասարդների շատ խմբեր է առաջնորդել դեպի կյանքի նոր փուլ, արդեն որպես կայուն և կայացած Քրիստոնյաներ:

ԳԼԵՄ 11 անդամներ այսօր իրենց ծառայությունը շարունակում են  Հայ Առաքելական եկեղեցում որպես հոգևոր սպասավորներ՝ ուսում առնելով Գևորգյան Հոգևոր ճեմարանում և Վազգենյան Հոգևոր դպրանոցում: Նրանցից 5ն-արդեն ծառայում են եկեղեցուն որպես Սարկավագներ և պատրաստվում են ընդունել քահանայության բարձր շնորհը:


Ստեղծման Նպատակը


 

1. Ուսուցանել հայ երիտասարդին Աստվածաշունչը, Հայ եկեղեցու դավանաբանությունը /ինչպես նաև քրիստոնեական այլ եկեղեցիների/, հայ եկեղեցու պատմությունը և հայ հոգևոր երաժշտությունը.

ա/ կազմակերպել սուրբգրային ընթերցումների և մեկնության ժամեր:

բ/ Ցուցադրել կրոնական տեսաֆիլմեր:

գ/ Կազմակերպել հայ հոգևոր երաժշտության ուսուցման դասընթացներ:

2. Զորավիգ լինել Հայ եկեղեցու հզորացմանը.

ա/ կրթել հայորդուն՝ Առաքելական Մայր եկեղեցու ուղղափառ դավանության, սրբազան ավանդությունների և կանոնների համաձայն:

բ/ Կազմակերպել քարոզչական շրջագայություններ:

գ/ Հետամուտ լինել եկեղեցիների պահպանմանը և վերաշինմանը:

դ/ Աշխատանք ծավալել և նպաստել ազգային, ազգային-կրոնական տոների ժողովրդականացմանը:

3. Հայորդիների մեջ կերտել վեհ բարոյական և հայրենասիրական ոգի և գիտակցություն.

ա/ խրախուսել և մղել բարեգործության:

բ/ Կազմակերպել բանախոսություններ գիտության, ազգային պատմության, արվեստի, գրականության, բարոյագիտության և այլ թեմաներով, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ տարբեր հոգևորականների, եկեղեցիներին կից երիտասարդաց միությունների և նշանավոր մարդկանց հետ ազգային-կրոնական թեմաների շուրջ զրուցելու համար:

գ/ Հայրենաճանաչության, ինչպես նաև հոգևոր վիճակի ամրապնդման նպատակով պարբերաբար կազմակերպել ուխտագնացություններ և արշավներ:

4. Հետամուտ լինել ԳԼԵՄ-ի անդամների շնորհների բացահայտմանը և պայմաններ ստեղծել դրանց կատարելագործման և արդյունավորման, ամրապնդման համար.

ա/ ստեղծել գիտական, մշակութային, գեղարվեստական, արհեստագործական և այլ խմբակներ՝ ըստ անդամների նախասիրությունների:

բ/ Պարբերաբար կազմակերպել հաճախումներ մշակութային օջախներ:

գ/ Միության շնորհալիների ուժերով կազմակերպել միության անդամների շնորհները բացահայտող միջոցառումներ:

դ/ Նպաստել ազատ ժամանցի հետաքրքիր կազմակերպմանը:

5. Հետամուտ լինել և նպաստել երիտասարդների ինտելեկտուալ զարգացմանը:


 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։