Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Երկրպագություն

 

   Երկրպագությունը Ս. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ընթացքում Աստծուն երկրպագելու սովորություն: Ընդհանրապես բոլոր եկեղեցական արարողությունները, ծեսերը, տոները, ժամերգությունները երկրպագություն են Աստծուն՝ ի դեմս Սուրբ Երրորդության երեք Անձերի, ինչպես նաև սրբերին և մարգարեներին՝ որպես հարգանքի, ակնածանքի, անվերապահ հեղինակության ընդունում սեփական անձի, կյանքի և գործերի նկատմամբ: Երկրպագությունը կատարում են պատարագիչ քահանան և հավատացյալները, երբ Ս. Պատարագի ընթացքում ասվում է «Աստծոյ երկրպագեսցուք»:

Երկրպագելիս երեսը խաչակնքում են: Երկրպագությունը կարող է կատարվել գլուխը խոնարհելով կամ ծնրադրությամբ: Վերջինս կոչվում է նաև ծնրադիր երկրպագություն, որ հատուկ է հատկապես առանձնական աղոթքին և աստվածապաշտությանը: Կիրակի օրը չեն ծնրադրում (նման կանոն առաջին անգամ ընդունվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում), այլ՝ Աստծուն երկրպագում են կանգնած: Դրանով պատվում են կիրակի օրվա խորհուրդը, որովհետև այդ օրը Քրիստոսը հարություն առավ և մարդկանց ոտքի կանգնեցրեց մեղքերից:

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։