Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Գերեզմանօրհնեք

 

   Գերեզմանօրհնեքը ըստ քրիստոնեական փրկաբանական ըմբռնման՝ գերեզմանը մահացածի մշտական և անփոփոխ հանգրվանը չէ, այլ՝ նախնական հանգստարան: Գերեզմանի հանգիստը մինչև հարություն ժամանակավոր քուն է, իսկ մահացողը՝ ննջեցյալ և ոչ թե մեռյալ: Դրա հետ է կապված փրկաբանական այն գաղափարը, որ գերեզմանն ինչ-որ ժամանակ հարության վայր է դառնալու: Քրիստոնյայի համար հավիտենական կյանքի հավատը (ամրապնդված Քրիստոսի կողմից մահվան հաղթ ահարման, փրկագործության և հարության հավատով) վերացնում է մահվան զորությունը:

Թաղման կարգի հետ կապված արարողություններն ու ծեսերը (սաղմոսերգություն, հիմներգություն, բարեխոսական աղոթք հանգուցյալի համար, հանգուցյալի մահվան հիշատակի տարեդարձ և այլն), այդ թվում և գերեզմանօրհնեքը, քրիստոնեկան հարության գաղափարի արտահայտություններն են: Գերեզմանօրհնեքի նպատակն է հիշել հանգուցյալներին և ավետել նրանց հարության հույսը:

Ըստ Մաշտոց ծիսարանի՝ քահանան հողին հանձնված դիակի մոտ Աստծուն խնդրում է հոգևոր կնիքներով և օրհնությամբ ապահովել հանգուցյալի հանգիստը մինչև նրա հարությունը: Հանգուցյալին հողին հանձնելուց, քահանայի կողմից գերեզմանը խաչակնքելուց և համապատասխան աղոթքից հետո գերեզմանը համարվում է օրհնված և կնքված:

Նախ կնքվում է գերեզմանի արևմտյան (գլխի) կողմը, ապա՝ արևելյան (ոտքերի) կողմը, հետո՝ գերեզմանի սիրտը (ննջեցյալի սրտի մոտ): Օրհնելուց և կնքելուց, համապատասխան աղոթքներից հետո քահանան ննջեցյալի գլխավերևում ասում է. «Անշարժ եղիցի կնիք տէրութեան ի վերայ գերեզմանի ծառայիս Աստուծոյ մինչև ի գալուստն Քրիստոսի, որ եկեալ միւսանգամ՝ նորոգեսցէ փառօք ի փառս Հօր և Հոգւոյն Սրբոյ. ամէն»: Կնիք դնելու խորհրդանշանը հնում ունեցել է կրոնական մեծ նշանակություն: Նախաքրիստոնեկան շրջանում գերեզմանի կնքման սովորությունը համընդհանուր բնույթ է կրել, օգնել է որոշել մահացածի պատկանելությունը և խուսափել օտարների անակնկալ հարձակումից:

Հիսուսի գերեզմանը ևս Պիղատոսի կարգադրությամբ կնքվել է, որպեսզի դիակը չգողանան (Մատթ. 27.66): Քրիստոնյաները խորհրդաբանորեն կնքում և օրհնում են հանգուցյալների շիրիմները՝ ապահովելով նրանց հանգիստը դիվային ուժերից, ճանաչել տալով մահացածին որպես Աստծուն ենթակա: Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերին ևս Հայ եկեղեցին գերեզմանօրհնեք է կատարում:  

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։