Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Քրիստոնեական ուխտ և ուխտագնացություն

 

      Ոխտը խոստում է, դաշինք` կնքված Աստծո և մարդու միջև: Աստվածաշունչը հիշատակում է երկու հավիտենական ուխտեր, որ Աստված է կնքել ողջ մարդկության հետ: Առաջին` Հին Ուխտն Աստված կնքեց Նոյի միջոցով (Ծննդ. 9.12-17) և ծիածանը ընտրեց, որպես հաշտության նշան Իր և մարդկության միջև: Հայ եկեղեցին, ինչպես և ամբողջ Քրիստոնեական, Ընդհանրական եկեղեցին, հիմնվելով Սուրբ Գրքի վրա, որպես երկրորդ, հավիտենական և մեծագույն Նոր Ուխտ է ընդունում Աստծո Ուխտը` Հիսուս Քրիստոսի միջոցով կնքված Իր` Հայր Աստծո և մարդկանց միջև: Դա այն հաշտարար և փրկարար Ուխտն է, որ ի կատար ածեց մեր Տեր Հիսուս Քրիստոս` մարդանալով և Իր քավիչ արյունը հեղելով Գողգոթայի Խաչի վրա: Մեծագույն ուխտյալն Ինքն Աստված է, և Հիսուսն է Նրա հաշտության հավիտենական ծիածանը: Ինքը` Հիսուս, վերջին` զատկական ընթրիքի ժամանակ, օրհնելով հացն ու գինին, հայտնում է Իր տնօրինական Ուխտի կատարումը` ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26.26-28, Ղուկ. 22.19-20):

 Հայ քրիստոնեական իրականության մեջ գոյություն ունեն կանոններ, որոնք պահպանվել են Հին Կտակարանից թե’ նույնությամբ, թե’ բովանդակային որոշ փոփոխություններով: Ուխտ անողը խոստանում է ընծայվել` ծառայել որևէ սրբության (սուրբին, եկեղեցուն, հայրենիքին  և այլն), պատերազմել հանուն հավատքի և հայրենիքի, ճգնել, քահանայագործել, բարեգործել (կառուցել եկեղեցի, դպրոց, դրամ բաժանել չունևորներին և այլն), մատաղ անել, վարսերը առժամանակ չկտրել, պահք կամ ծոմ պահել, կատարել ուխտագնացություն և այլն: Այսօրինակ ուխտերը, ի տարբերություն հավիտենական Ուխտերի, մարդն է հաստատում իր և Աստծո միջև: Սրանք ժամանակավոր ուխտեր են, որոնց վերջնական նպատակն է` մաքրագործվելու միջոցով արժանի լինել փրկության կամ Աստծո որևէ շնորհի:

Ինչպես նշեցինք ուխտի կատարմանի ձևերից է ուխտագնացությունը: Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգևոր ճամփորդություն է` միջնորդված սրբավայրերով: Ուղղափառ պաշտամունքի մեջ սրբավայր են Սուրբերի գերեզմանները, հրաշագործ եկեղեցիներն ու վանքերը:

Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան աղոթքների միջոցով հաղորդակցվում է անցյալի սրբազան ժառանգության հետ և դրանով իսկ կապ է հաստատում ապագայի հետ, քանզի առանց անցյալի հետ կենդանի կապի անիմաստ է ապագայի հետ շփում ստեղծելու փորձը:

Այսինքն ուխտավորը հավատքով լցված այն անձն է, որը քաջ գիտակցում է իր անկատար և մեղանչական լինելըև պահանջ է զգում Աստծու և սրբությունների հետ հաղորդակցվելով ոչ միայն հագեցնել իր հոգևոր ծարավը, իմաստավորել իր կյանքը, այլև զորություն ստանալ սրբավայրից, Սուրբ Հոգով լցվել դիմակայելու գալիք փորձություններին:

Ուխտավոր հավատացյալը մտքի և հոգու ներդաշնակությամբ, ինքն իր հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով պետք է ճանապարհ ելնի դեպի սրբավայր, քանզի նա պետք է բացի իր սիրտն Աստծու առջև և սկսի մտերմիկ զրույց` «ի խորոց սրտի խոսք ընդ Աստոիծոյ»:

Ուստի, ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգևոր դաստիարակման լավագույն միջոցառումներից է, որը դեպի հոգևոր վերածնունդ տանող ճանապարհն է:

Չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգևոր հաց պարգևող համազգային սուրբերին ոի սրբավայրերը, քանզի մոռանալով նրանց` մենք մեզ ենք մատնում մոռացության: Զրկվել սուրբերի հետ հաղորդակցությունից և նրանց հրաշագործ ներկայությունից նշանակում է զրկել ինքներս մեզ և լքել մեր սրբություններն ու մոռանալ մեր ազգի պատմությունը, որն աններելի է յուրաքանչյուր մարդու համար:

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։