Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Խնկարկություն

 

   Խնկարկությունը եկեղեցում ծիսակատարության ընթացքում խունկ ծխելը կամ խնկարկությունը հնագույն կրոն. Ավանդույթ է: Եբրայեցիները սովորություն ունեին կրոնական ծիսակատարությունների ընթացքում խունկ ծխել: Երուսաղեմի տաճարում եղել են ողջակեզի, խնկի և առաջավորության հացի սեղաններ: Խունկի սեղանը, ինչպես նկարագրվում է Ելք գրքում, եղել է Սրբություն կոչված վայրում, և քահանաներն այստեղ են կատարել խնկարկությունը: Եկեղեցում, արարողության ընթացքում սարկավագը և քահանան խնկարկում են սրբապատկերների, ս. Սեղանի և ս. Հաղորդության նշխարի առջև: Հայ եկեղեցում ծիսակատարության և ս. Պատարագի ընթացքում գործածվող խունկը (պատրաստվում է հոտավետ ծառերի խեժից) նախապես օրհնում է քահանան: Մաշտոց ծիսարանը հատուկ աղոթք է պարունակում խունկն օրհնելու համար: Խնկարկվում է հավատացյալ ժողովուրդը:

Խնկարկությունը խորհրդանշում է առ Աստված բարձրացող աղոթքն ու օրհնությունը, իմաստավորում այն: Խնկարկության ընթացքում ժողովուրդն աղոթում է, խաչակնքում ու երկրպագում խնկարկության ծխի առջև՝ խունկի անուշաբույրի մեջ Աստծուն փառաբանելով:

Խունկի բուրմունքի հետ աղոթքը բարձրանում է երկինք: Խնկարկություն է կատարվում նաև ննջեցյալների տանը կամ գերեզմանատուն այցելելիս, ինչպես Յուղաբեր կանայք Հիսուսի թաղման հաջորդ օրն այցելել են գերեզման՝ իրենց հետ խունկ տանելով:

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։