Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Սրբոց(Մարտիրոսաց) Հիշատակներ


    Սրբոց օրերը նվիրված են սրբերի հիշատակին: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սուրբերի և զուտ Հայ եկեղեցու սուրբերի տոներ: Սուրբեր են կեղեցու կողմից սուրբ ճանաչված անձինք՝ մարգարեներ, առաքյալներ, մարտիրոսներ, քարոզիչներ, վկաներ, ճգնավորներ, նահատակներ, աստվածաբաններ, եկեղեցու հայրեր և առհասարակ Սուրբ Հոգով մկրտված սրբակյաց հավատացյալներ, որ անվանվում են նաև «Աստծո ժողովուրդ», «Աստծո բանակ», «Հիսուս Քրիստոսի զինվորն եր» և այլն: Հայաստանյայց եկեղեցին, իբրև անբաժան մասը Ընդհանրական եկեղեցու, իր պաշտամունքի մեջ հատուկ տեղ է տվել Սուրբերիին՝ որպես լույսի սյուների, հավատքի առաջնորդների և օրինակելի աղոթանվեր հավատացյալների, որոնց աղոթքն ունի միջնորդական-բարեխոսական նշանակություն: Սուրբերիի Սուրբը և սրբության աղբյուրը թեև Աստվածն է (Սուրբ Հայր Աստված, Սուրբ Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստվ ած), սակայն Աստծո միջոցով սրբացված անձինք ևս քույր եկեղեցիների կողմից հռչակվ ել են Սուրբ, մուծվել եկեղեցական Տոնացույցի մեջ՝ որպես տոնելիներ կամ հիշատակելիներ (ընդ որում, որոշ եկեղեցիներ առավել ազատ և արդիական են նոր Սուրբ հռչակելիս, ինչպես՝ Կաթոլիկ եկեղեցին, որոշ եկեղեցիներ էլ՝ առավել պահպանողական, ինչպես՝ Հայ եկեղեցին, որ XV դարից ի վեր նոր Սուրբ չի ճանաչել): Հայ եկեղեցին, սրբացման կամ սրբադասման հարցում առավելապես հետևել և հետևում է համահայկ-համաժողական ընկալմանը՝ որպես Սուրբ ընդուն ելով նաև եկեղեցական Տոնացույցի մեջ չմուծված բազում քրիստոնյաների, որոնք հաճախ կյանքով ու արյունով են սրբագործել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի և հայոց դավանանքի հանդեպ:

Հայ եկեղեցական Տոնացույցի բարեկարգման և նոր Սուրբերիի ընդունման հարցով եղել են Թ. Գուշակյանի, Մ. Օրմանյանի, Բ. Կյուլեսերյանի, Վ. Հացունու առաջարկությունները. ա. ընտրել այնպիսի Սուրբ, որոնք ընդհանրական և տոնելի են Ընդհանրական եկեղեցու կողմից, բ. հավելել հայազգի Սուրբ, ս. Սանդուխտի հետ՝ Սամուել իշխանին ու Զարմանդուխտ իշխ անուհուն, Բարդուղիմեոս առաքյալի հետ՝ Տերենտիոս հայրապետին և Ոգուհի արքայաքրոջը, Թադեոս առաքյալի աշակերտներից՝ ս. Եղիշեին, նախալուսավորչական հայրապետներին, ս. Վաչե Մամիկոնյանին, ս. Շուշանիկին, ս. Ատոմյանց ևն, գ. հավելել հայոց նոր վկաներ՝ Խոսրով Գանձակեցուց (նահ. 1167) մինչև Սայաթ-Նով ա (նահ. 1795), ապա նաև Մեծ եղեռնին զոհ գնացած Սուրբ՝ ընտրողաբար: Նախապես Ընդհանրական եկեղեցին «սրբության» մակդիրով պատվել է Աստվածամորը, սրբակյաց ճգնավորներին և առհասարակ նրանց, ում հիշատակին կառուցվել էին վկայարան, մատուռ և հաստատվել ուխտագնացությ ան օրեր: Հետագայում «սրբացումի» իրավունքն ստանձնել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին. պաշտոնական սրբացման առաջին դեպքն է ճանաչվում Սինոդի 993-ի որոշումը, որի հիման վրա Հովհաննես XV պապը արտոնել է տոն ել իր ժամանակակից գերմանացի եպիսկոպոս Ուլրիխ Աուսբուրգցու հիշատակը՝ որպես սրբի և հրաշագործի:

Այնուհետև Կաթոլիկ եկեղեցին մի շարք այլ որոշումն երով կանոնակարգել է նոր Սուրբերիի կամ երանելին երի պաշտոնական ճանաչման հարցը: Հայ առաքելական եկեղեցին ցայսօր անփոփոխ տոնակատարում է իր 63 հայ Սուրբերիի հիշատակը. նրանք են (ըստ դարերի)՝ I դ.՝ Սանդուխտ կույս, Ադդե հայրապետ, Աբգար թագավոր, II դ.՝ Ոսկյանք քահանաներ, Սուքիասյ անք, IV դ.՝ Գրիգոր Ա Լուսավորիչ (որ տոնում է նաև համայն Տիեզերական եկեղեցին), Հռիփսիմե, Նունե, Մանե (առհասարակ՝ Հռիփսիմյ անց կույսեր և Գայանյանց կույսեր), Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև, Գրիգորիս, Հուսիկ Ա Պարթև, Դանիել Քորեպիսկոպոս, Ներսես Ա Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Տրդատ Գ Մեծ, Աշխեն, Խոսրովիդուխտ, Անտոն, Կրոնիդես, Ստեփանոս Ուլնեցի և ընկ երներ, V դ.՝ Հովսեփ Ա Հողոցմեցի, Սահակ Ա Պարթև, Թաթիկ եպիսկոպոս, Ղևոնդ Երեց, Մուշե Երեց, Արշեն Երեց, Սամուել Երեց, Աբրահամ Երեց, Խորեն Երեց, Քաջաջ Սարկավագ, Աբnահամ Սարկավագ, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Ատոմ զորավար իր գնդերով (Ատոմյանք), Մանաճիհր զորավար իր գնդերով, Վարդանանք, Թաթուլ, Թումաս, Շուշան, VI–VII դդ.՝ Յոթը խոտաճարակներ, VI դ.՝ Գրիգորիս Ռաժիկ, Աստվածատուր Մախոժ, VIII դ.՝ Դավիթ Դվնեցի, Վահան Գողթն ացի, Սահակ Արծրունի, Համազասպ Արծրունի, Հովհաննես Գ Օձնեցի, IX դ.՝ Սահակ Կարն եցի, Հովսեփ Կարնեցի, X դ.՝ Գրիգոր Նարեկացի, XI դ.՝ Ներսես Շնորհալի, Գոհարինոս, Ռատիկոս, Ծամինդոս, Տուքիկոս (տես Գոհարինյանք), XIV դ.՝ Հովհան Որոտնեցի, XV դ.՝ Գրիգոր Տաթևացի: Հայ եկեղեցու հիշատակելի Սուրբերիի հնագույն շերտը Աստվածաշնչյան Սուրբ են՝ նախահայրեր ու մարգարեներ՝ Ադամ, Աբել, Սեթ, Ենովք, Նոյ, Մելքիսեդեկ, ՀաIaբ, Աբnահամ, Մովսես, Սամուել, Գեդեոն, Միքիա, Հովել, Daբ, Դավիթ, Եղիա, Եղիսե, Եսայի, Դանիել, Զաքարիա, Երեմիա, Եզեկիել, Մաղաքիա ևն, ապա՝ Մարիամ Աստվածածինը, Հովհաննես Մկրտիչը, տասն երկու առաքյալները, չորս ավետարանիչները, հրեշտակապետները՝ Գաբnիել, Միքայել և ողջ Երկնային զորքը, Հիսուսի յոթանասուներկու աշակերտները ևն:

Ի թիվս Սուրբերի հիշատակի, նշվում են նաև Աստվածաշնչյան սրբությունները և խորհուրդները, ինչպես, օրինակ, Ուխտի տապանակը (Տոն Տապանակի): Մյուս տոնելի խումբը քույր եկեղեցիների հետևյալ Սուրբերն են (ոչ հայ Սուրբ) ըստ եկեղեցիների. Անտիոքի եկեղեցի՝ Իգնատիոս Աստվածազգյաց հայրապետ, Քրիստինե կույս, Բարաղամ Ծերունի, Բաբելուս եպիսկոպոս և աշակերտներ, Մելիտոս հայրապետ Անտիոքի, Ղունկիանոս քահանա, Կյուրեղ սարկավագ, Թեոդորիտոս քահանա, Ռոմանոս Երգեցող, Արտեմիոս Զինավոր (ընդամենը՝ 19 Սուրբ), Կիլիկիո եկեղեցի՝ Կալինիկոս վկա, Անդրոնիկոս վկա ևն (ընդամենը՝ 8 Սուրբ), Միջագետքի եկեղեցի՝ Պարսամ եպիսկոպոս, Հակոբ Մծբնացի, Եփրեմ Ասորի Խուրի, Սարգիս Զինավոր և ուր. (ընդամենը՝ 10 Սուրբ), Երուսաղեմի եկեղեցի՝ Կյուրեղ Երուսաղեմացի, Հուդա-Կյուրեղ եպիսկոպոս, Աննա (մայր Հուդա-Կյուրեղի), Բարուլա՝ Խոստովանող Մանուկ ևն (ընդամենը՝ 6 Սուրբ), Կիպրոսի եկեղեցի՝ Եպիփան Կիպր ացի (1 Սուրբ), Ալեքսանդրիայի եկեղեցի՝ Եվգինե կույս, նաև նրա հայրը՝ Փիլիպպոս, մայրը ՝ Կղոդիա, եղբայրները՝ Սերգիոս և Ապիտոն, Աթանաս Ալեքսանդրացի, Կյուրեղ Աղեքս անդրացի և ուր. (ընդամենը՝ 37 Սուրբ), Եթովպիո եկեղեցի՝ Խարիթյանք կամ Արեթյան վկաներ (1 խումբ), Կեսարիայի եկեղեցի՝ Գրիգոր Նյուսացի, Բարսեղ Կեսարացի ևն (ընդամենը՝ 10 Սուրբ), Սեբաստիո եկեղեցի՝ Գրիգոր Սքանչելագործ, Աթանագինես եպիսկոպոս, Քառասուն Մանկունք, Թեոդորոս Զինավոր ևն (ընդամենը՝ 13 Սուրբ), Լիկայոնիո եկեղեցի՝ Տրիփոն վկա, Թեոդիտե վկայուհի և երեք որդիք, Կիրակոս Մանուկ (ընդամենը՝ 6 Սուրբ), Պոնտոսի եկեղեցի՝ 5 Սուրբ, Եփեսոսի եկեղեցի՝ 7 Սուրբ (ընդ որում, ամենուրեք, 1 Սուրբ է հաշվվում նաև Սուրբերիի 1 խումբր), Կ. Պոլսո եկեղեցի՝ Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան ևն (ընդամենը՝ 12 Սուրբ), Թեսալիո եկեղեցի՝ 3 Սուրբ, Գաղատիո եկեղեցի՝ Կղեմես հայրապետ, Վառվառե կույս ևն (ընդամենը՝ 6 Սուրբ), Բյութ անիո եկեղեցի՝ Կոդրատիոս վկա, Գևորգ Զոր ավար (ս. Գևորգ), Հուլիանե կույս ևն (ընդամենը՝ 24 Սուրբ), Հռոմի եկեղեցի՝ Բագարատ եպիսկոպոս, Պիստիս՝ դուստր Սոփիայի, Էլպիս ՝ դուստր Սոփիայի, Ստեփանոս հայրապետ ևն (ընդամենը՝ 15 Սուրբ), Աֆրիկյան եկեղեցի՝ Կիպրիանոս եպիսկոպոս և Հուստիանե կույս, Պարսից եկեղեցի՝ Մարկոս եպիսկոպոս, Սարգիս Զորավար (ս. Սարգիս), Մարտիրոս՝ որդի Սարգսի, Որմզդան վկա ևն (ընդամենը՝ 16 Սուրբ):

Սուրբերիի հոծ բազմություն են կազմում նաև նոր վկաները, որոնք թեև չեն անցել եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նշվում են տարբեր ժողովածուներում՝ Ճաշոց, Հայսմավուրք, Տոնացույց, Տոնապատճառ ևն, առկա են սրբախոս ական գրակ. մեջ  և տարբեր աշխատություններում՝ Մ. Չամչյանի «Հայոց պատմության» և Մ. Օրմանյանի «Ազգապատումի» մեջ և այլուր:


Գրկ. Ա գ ա թ ան գ ե ղո ս , Հայոց պատմություն, Ե., 1983: Ա լ ի շ ան Ղ., Հայապատում, Վնտ., 1901: Հայոց նոր վկաները. 1155–1843, [ժող.], կազմ. Հ. Մանանդյան և Հ. Աճառյան, Վաղ-պատ, 1903: Ա վ գ ե ր յ ան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւնք, հ. 1–12, Վնտ., 1811–15: Հ ա ց ո ւն ի Վ., Հայ ծեսը 1911 տարւոյ ազգային Սյունհոդոսի գործոց մեջ, Վնտ., 1919: Ման ո ւ կ յ ան Թ., Հայ եկեղեցվո կորուստը Մեծ եղեռնին, Նյու Յորք, 1972: Գ ա լո ւ ս տյ ան Շ., Համաքրիստոնէական Սուրբեր, Ե., 1997: Ն ո ւ յն ի, Հայազգի Սուրբեր, Ե., 1997: Սուրբերը և մենք, [ժող.], EUբագիր՝ Մեսրոպ արք. Աշճյան, Նյու Յորք, 1993: Սուրբերու կեանքը, [ժող.], 3 հրտ., Բեյրութ, 1994: Մեսրոպ արք. Աշճյան

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։